Շույգուն ու Հասանովը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Այս մասինհայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղիները:
Կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։