Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի խորհրդարանի կողմից դաշինքին միանալու Շվեդիայի հայտի վավերացումը՝ նշելով, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ն «ավելի ուժեղ և անվտանգ» կդարձնի։
«Ես ողջունում եմ Հունգարիայի խորհրդարանի քվեարկությունը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման համար: Այժմ, երբ դաշինքի դաշնակիցները հավանություն են տվել, Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը: Շվեդիայի անդամակցությունը մեզ ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի»,- գրել է Ստոլտենբերգը X սոցիալական ցանցում։