Շղթայական ավտովթար Երևանում
Երեկ՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 57-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 ZQ 453 համարանիշի, 26-ամյա Արամ Ջաբալյանի վարած Opel մակնիշի 23 MՍ 333 համարանիշի և 46-ամյա Վահան Ցանգալյանի վարած Opel մակնիշի 34 MT 286 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 վարորդներն ու Վ. Ցանգալյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Անահիտ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Opel-ներից մեկն էլ հարվածել և վնասել է Նոր Նորք վարչական շրջանը ազդարարող ցուցանակը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
