Սիլիկյան թաղամասում վրաերթի են ենթարկել տղամարդու. նա տեղում մահացել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-ին՝ ժամը 22.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի թիվ 7/46 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 46 տան մոտակայքում (անձը չպարզված) քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Խ.-ին (մոտ 40-45 տ.), ով տեղում մահացել է:
