Սիլվա Հակոբյանն ու Դավիթ Ազարյանը բաժանվել են
Ամիսներ առաջ Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել էր տեղեկատվություն, ըստ որի Սիլվա Հակոբյանը հետ է տվել իր նշանը: Ըստ տվյալ ընթերցողի պնդման՝ երգչուհին վերջին շրջանում չէր կրում իր նշանադրության մատանին: Այդ ժամանակ լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք երգչուհու հոր և պրոդյուսեր՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ո՛չ հերքել էր , ո՛չ էլ հաստատել լուրը: Սիլվա Հակոբյանի նշանածը՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանն էլ ասել էր, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Այսօր Սիլվա Հակոբյանը հայտնել է, որ բաժանվել է նշանածից: