ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր
«Սահմանադրական իրավունք միություն» եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ այսօր ստորագրվեց հուշագիր: Այն ենթադրում է երկու կուսակցությունների միջեւ ակտիվ աշխատանք` տեղեկատվության փոխանակում, քաղաքական եւ հանրային նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացում:
Հուշագիրը ստորագրեցին ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
ՍԻՄ լրատվական ծառայություն