ՍԻՄ կուսակցության ուղերձը՝ Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարի կապակցությամբ
Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարի ժամանակ ընթերցվեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «ՍԻՄ կուսակցությունը ողջունում է Արցախի «Արդարություն» կուսակցությանը համագումարի կապակցությամբ, մաղթելով համագումարին հաջող ընթացք: Ողջունում ենք «Արդարություն» կուսակցության գաղափարական դրույթները, մաղթում ենք, որպեսզի կուսակցությունը կարողանա գործուն մասնակցություն ունենալ Արցախի վերկանգման, օկուպացված տարածքների ազատագրման , Արցախի ժողովրդի կյանքի բարելավման եւ բարօրության մեջ: Մաղթում ենք հաջողություն եւ հաղթանակ «Արդարություն» կուսակցության գաղափարներին»: