ՍԻՄ-ում մեծարեցին «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժման կանանց
Այսօր «Սահմանադրական իրավունք» կուսակցության գրասենյակում շնորհավորեցին «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ ՝ հանուն նոր Միության» շարժման խորհրդի կին անդամներին:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ ՍԻՄ նախագահ, Շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը:
Նա շեշտեց կանանց հատուկ դերը հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման, ինչպես նաև Շարժման գաղափարների ու նպատակների զարգացման և խթանման գործում: Մասնավորապես, նա կարեւորեց ավանդական ընտանիքը, սեռերի և սերունդների ներդաշնակ հարաբերությունները, կանանց հատուկ դերը մատաղ սերնդի հոգևոր և հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև հումանիզմի և քրիստոնեական բարոյականության գաղափարների տարածման մեջ: Նա նաև մերժեց հայ հասարակության մեջ գռեհիկ ֆեմինիզմի ներդրման գաղափարները, որոնք աղավաղում են կանանց եւ տղամարդկանց հավասարության գաղափարը:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. Նոր միության համար» շարժման խորհրդի անդամ-կանայք անընդունելի համարեցին աղանդավորների գործողությունները, ովքեր հոգեՒորսությամբ են զբաղվում և հաճախ անչափահասներ են ընկնում նրանց ցանցերը : Անհրաժեշտ է ամեն կերպ զսպել ԼԳԲՏ անձանց քարոզչական փորձերը և այլ անթույլատրելի հակաբարոյական դրսեւորումներ:
Շարժման խորհրդի որոշման համաձայն, ստեղծվեց նախաձեռնող խումբ շարժման Կանանց խորհուրդ ձեւավորելու համար: Նախաձեռնող խմբի համակարգող ընտրվեց հասարակական գործիչ Ալլա Հակոբյանը: Մարտի 27-ին կգումարվի Շարժման Կանանց խորհուրդը, իսկ ապրիլի 17-ին կանցկացվի «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ` հանուն նոր միության» շարժման Կանանց Ֆորումը: