ՍԻՄ-ը ապաստան է տրամադրում Արցախից Երեւան եկած կանանց եւ երեխաներին
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն այս օրերին ակտիվորեն ներգարվված է Արցախից Երեւան եկած կանանց եւ երեխաներին ապաստան տրամադրելու գործընթացում: Այս պահին արդեն իսկ 15 փախստական տեղավորվել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում: Նրանց կտրամադրվի առաջին անհրաժեշտության սնունդ եւ ապրանք` մինչեւ պատերազմի ավարտը:
Ըստ անհրաժեշտության, խնդրում ենք կապ հաստատել կուսակցության գրասենյակի հետ:
Սեփ. լրատվություն