Սիրահարվեցի առաջին իսկ նոտայից, ու պատկերեցի իմ ամանորյա հեքիաթը.Մարիաննա Գեւորգյան
Դեկտեմբերի 19-ին կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Գալա համերգ։ Առաջին անգամ մի բեմում էին կամերային երաժշտության ազգային կենտրոնի բոլոր խմբերը, նախաձեռնությամբ կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանի։
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Հայաստանի պետական կամերային երգչախումբ
Հովեր պետական կամերային երգչախումբ
Երևանի պետական կամերային երգչախումբ
Տաղարան հնագույն երաժշտության համույթ
Արտ Սինեմա մենակատարների պետական անսամբլ
Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ <<Տաղարան>> հնագույն երաժշտության համույթի տոնական ու տարվա ամփոփիչ համերգը գեղ․ ղեկավար Սեդրակ Երկանյան ։
Ներկայացրեցի պրեմիերա Երվանդ Երկանյանի <<Մանկան ամանորյա երազը>> կոնցերտը , որին սպաել էի ուղիղ մեկ տարի։
Մեկ տարի առաջ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին խնդրեցի քանոն նվագարանի համար մի ստեղծագործություն գրել։ Եվ ի ուրախություն ինձ ստացա երեք արժեքավոր ստեղծագործություն։ Առաջինը դա քանոնի մենանվագ է <<Տաղ Աստվածածնա>>, որը նվագել եմ արդեն մի քանի անգամ՝ եկեղեցիներում։
Երկրորդը <<Էլեգիա>>-ն բացառիկ է, առաջին անգամ քանոնը հնչեց երգեհոնի հետ (երգեհոնահար Հարություն Թագվորյան )։ Արձագանքը շատ բուռն էր հատկապես օտար երկրացի երգեհոնահարների կողմից, որոնք ցանկություն հայտնեցին միասին ներկայանալու իրենց երկրում։
Երրորդը <<Մանկան ամանորյա երազը>> կոնցերտն է, որին սիրահարվեցի առաջին իսկ նոտայից, ու պատկերեցի իմ ամանորյա հեքիաթը։ Կոնցերտը երեք մասանի է, որի յուրաքանչյուր մասը մի ամանորյա երազ է։ Երվանդ Երկանյանը կոնցերտը գրել է երկու քանոնի համար դաշնամուրի նվագակցությամբ։ Բայց Սեդրակ Երկանյանի գործիքավորմամբ, ինչի համար շատ շնորհակալ եմ, հնչեց <<Տաղարան>>-ի կազմով քանոնի ու սանթուրի մենակատարմամբ (սանթուր Քրիստինե Մնացականյան)։ Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը անձամբ ներկա էր պրեմիերային, որը մեծ պատիվ էր ինձ համար ու շատ շնորհակալ եմ, որ հենց ինձ վստահվեց այս երեք մեծ կտավի ստեղծագործությունները ներկայացնել։