Սիրիացի սուննի զինյալները հրաժարվում են կռվել շիա ադրբեջանցիների հետ միասին․ SOHR
Թուրքիայում խնդիրներ են առաջացել սիրիացի նոր վարձկանների՝ ադրբեջանական բանակում ներգրավման հետ կապված: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության՝ SOHR֊ի համաձայն՝ սուննի իսլամիստները չեն ցանկանում նույն խրամատներում նստել Ադրբեջանից եկած շիաների հետ, հայտնում է SOHR- ը: Կենտրոնը նշում է, որ նախկինում Ադրբեջան ուղարկված վարձկանները չեն կասկածում, որ ադրբեջանցիները շիաներ են: Նրանցից ոմանք վերադարձել են, երբ իմացել են այդ մասին: Նշենք, որ սիրիացի իսլամիստները արմատական սուննի են: