Սիրիան աջակցում է Հայաստանին
Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբանը Սիրիայի կառավարության անունից ելույթ ունենալով՝ իր աջակցութունն է հայտնել Հայաստանին՝ մեղադրելով Թուրքիային հակամարտությունը սրելու մեջ:
«Այժմ մենք տեսնում ենք, որ Թուրքիան իսկապես սրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտին: Թուրքիայի նպատակը տարածաշրջանում իր դիրքերը հզորացնելն է»,- ասել է Շաաբանը: