Սիրիայից հետո հաջորդը մենք ենք
Սիրիայից հետո Անկարան գրավելու է Հայաստանի հարավը` Սյունիքը և Վայոց ձորը, որը նրանք անվանում են "Զանգեզուրի միջանցք", որի մասին Անկարան ազդարարեց օրեր առաջ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունով...
Նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են` Սիրիան թուրքերին նվիրածներից Ռուսաստանին չսևացնելու համար Նիկոլ Անհողի հորդորով այնտեղից դուրս են բերվել ռուսական հենակետերը, որոնք տեղակայվել էին 2020 թ֊ի նոյեմբերի 9֊ից հետո...
Մնում է ստանալ ազգությամբ թուրք֊ադրբեջանցի Իրանի նախագահ Փեզեշքիանիի համաձայնությունը, քանի որ նախկինում "Զանգեզուրի միջանցքի" դեմ էր հանդես գալիս Իրանի նախկին նախագահ Ռաիսին... Չի բացառվում, որ ինչպես հիմա Սիրիայի պարագայում, այդպես էլ Հայաստանի պարագայում թուրք Փեզեշքիանը իր համաձայնությունը կտա... Դե Պուտինի մասին չխոսեմ. նա երազում է, որ եթե այնտեղ տեղայակվեն ռուս սահմանապահները , ապա նա կվերահսկի այդ միջանցքը, որը ուտոպիա է և ինքնախաբեություն...
Հայաստանից ԴԵՌ կմնա ընդամենը 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը շատ կարճ ժամանակահատվածում ևս մեջ֊մեջ կարվի...
Սա է իրականությունը...
Բայց մենք ուրիշ կարևոր բաներով ենք զբաղված`"հովիկաղազարյանագյումրվափրայմերիզով", Երևանի տոնածառի լույսերի վառումով և այլ եսիմինչերով...