Սիրիայում ավտոմեքենաներ են պայթել. կան տասնյակ զոհեր
Սիրիայի Համա նահանգում ականների վրա երկու ավտոմեքենայի պայթյունի հտևանքով 18 մարդ է զոհվել, հայտնում է SANA-ն:
«Համա նահանգի արևելքում՝ Վադի Ալ-Ազիբ շրջանում գտնվող Սալամիա քաղաքում,ահաբեկիչների ականների վրա երկու աավտոմեքենա է պայթել, զոհվել է 18 մարդ, ևս երեքը վիրավորվել է», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տուժածները լուրջ վնասվածքներ են ստացել:
Բացի այդ, Սալամիա քաղաքից արևելք գտնվող Ռասմի Ալ-Ահմար և Խադջա գյուղերում ականի պայթյունի հետևանքով ևս մի քանի մարդ է զոհվել, կա մոտ 20 վիրավոր: