Սիրիայում հաղթելու է Բաշար Ասադը...
Այսօր Սիրայում նախագահական ընտրություններ են, նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Բաշար Ասադը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը, կառավարության նախկին անդամ Ասադ Հասան Աբդալլա Նուրին:
Նշենք, որ Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%-ը: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը` Հաֆեզ Ասադը: Թե ինչպիսի մթնոլորտ է տիրում Սիրայում նախագահական ընտրության օրը, եւ թեկնածուներից, ո՞վ է ավելի շատ հավակնում նախագահի պաշտոնը ստանձնելուն, fnews.am-ը փորձեց պարզել Հալեպի հայ ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանից, ով նշեց, որ ամեն ինչ ընթանում էր խաղաղ մթնոլորտում.
-Ես այսօր ողջ օրը շրջել եմ տարբեր ընտրատարածքներում, զրուցել եմ թե' տեղացիների, եւ' թե սիրահայերի հետ, եւ հավատացեք սիրացների մեծ մասը նախընտրում էին կրկին Բաշար Ասադիին տեսնել, որպես Սիրայի նախագահ: Ժողովուրդը նշում էր, որ բոլոր թեկնածուներին էլ ճանաչում եւ հարգում են, բայց իրենց ձայնը տվել են Բաշար Ասադին: Հեւտեւաբար, իմ ստացած տպավորություններից ելնելով, ինչպես նաեւ ժողովրի անչափ վստտահությունը դեպի Բաշար Ասադը, ինձ թույլ եմ տալիս ենթադրելու, որ Սիրիայի հաջորդ նախագահը Բաշար Ասադն է լինելու: Ընտրություններին բոլոր սիրահայերը մասնակցել են, եւ իրենց ձայնը անխտիր տվել են Ասադին, քանի որ նրան վստահում եւ հավատում են:
Պարոն Սելիմյանի խոսքով. ՙԸնդհանրապես իրականությանը չեն համապատասխանում խոսակցություններն այն մասին, որ վերջին օրերին գրոհայիների հարձակումները անախադեպ շատացել են: Ես, նույնիսկ, ընդհակառակը կարող եմ ասել, վերջին երկու օրերին սիրո ընդդիմադիր գրոհայինների հարձակումները նվազել են, ինչն էլ թույլ է տալիս մտածել, որ շատ հնարավոր է Սիրիո գրոհայիները այդ կերպ քիչ-քիչ նահանջում են՚:
Տաթեւիկ Աբրահամյան
