Սիրիայում հիվանդանոցը հայտնվել է ավիահարվածների տակ. կա 10 զոհ
Սիրիայի հյուսիս-արևմտյան Էրիխա գյուղում հունվարի 30-ին ավիահարվածների տակ են հայտնվել տեղական հիվանդանոցն ու հացաբուլկեղի արտադրամասը, որի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 37 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ ավիահարվածներն իրականացրել է ռուսական օդուժը:
Ըստ Իդլիբի քաղաքացիական պաշտպանության ուժերի` չորս մարդ մահացել է հիվանդանոցի շենքի փլատակների տակ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նախորդ օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ Իդլիբի էսկալացիոն գոտում սրման հետևանքով, հունվարի 9-ին զոհվել է սիրիացի 211 զինծառայող և քաղաքացիական 121 անձ: