Սիրուշոն բացահայտել է «Հուհ հահ» տեսահոլովակի գաղտնիքները
Օրեր առաջ Սիրուշոն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված իր հեղինակած՝ «Հուհ հահ» երգի հիման վրա: Իսկ այժմ երգչուհին որոշել է որոշ գաղտնիքներ բացահայտել:
Instagram-ի իր էջում Սիրուշոն լուսանկարների շարք է հրապարակել, որոնց միջոցով տեղեկացրել է իր բաժանորդներին, թե ինչ սկզբունքով է ընտրել տեսահոլովակում իր կերպարը:
Հագուստի գույներն, օրինակ, ՀՀ դրոշի գույներն են:
Երգչուհու սանրվածքը՝ զարդարված արծաթյա կոպեկներով, նույնպես պատահական չէ ընտրված: Նույնը վերաբերում է նաեւ երգչուհու եւ տեսահոլովակում նրա հետ նկարահանված պարային խմբի հագուստի դիզայնին: Դրանք ազգային տարրեր են պարունակում:
Նշենք, որ հոլովակի նկարահանումները մեծ իրարանցում էին առաջացրել, քանի որ դրանց մի մասն իրականացվել էր Վերնիսաժում:
«Արմատ» ձայնասկավառակից հայտնի «Հուհ հահ» հիթի հեղինակը Սիրուշոն է: