Սիրուշոն համագործակցում է բրիտանական հեղինակավոր Vogue ամսագրի հետ
Հայտնի երգչուհի Սիրուշոն համագործակցություն է սկսել բրիտանական հեղինակավոր Vogue ամսագրի հետ: Ամսագիրն անդրադարձել է նրա Պրեգոմեշ ապրանքանիշի ածաթյա զարդերին: Այս մասին կայքին հայտնել են Պրեգոմեշի թիմից՝ նշելով, որ մեծ ձեռքբերում են համարում ամսագրի կողմից նկատվելը:
«Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին եւ բրենդի հիմնադիր հանդիսացող Սիրուշոյին:
Հաշվի առնելով ամսագրի համբավը եւ հեղինակությունը համաշխարհային նորաձեւության մեջ՝ սա մեծ ձեռքբերում եւ կարեւոր քայլ է հայ ազգային զարդարվեստը աշխարհին ներկայացնելու գործում:
Այն, որ Պռեգոմեշը իր արծաթյա զարդերով գրավել է Vogue-ի ուշադրությունը խոսում է այն մասին, որ հայկական նախշազարդերով եւ մոտիվներով ստեղծված զարդերը կարող են հետաքրքիր լինել նաեւ համաշխարհային նորաձեւության մակարդակով:
Մոտ երկու ամիս առաջ Vogue ամսագրի խմբագրությունը կապ հաստատեց Պռեգոմեշի թիմի հետ՝ հայտնելով իրենց հիացմունքը եւ հավաստիացնելով, որ մեր զարդերը հետաքրքիր կլինեն Vogue -ի ընթերցողներին: Արդյունքում, Vogue-ն առաջարկեց ներկայացնել Պռեգոմեշն իրենց ամսագրում:
Սկսվեց Պռեգոմեշի համագործակցությունը Vogue ամսագրի հետ, որը կշարունակվի ամսագրի առաջիկա մի քանի համարների համար»,- այս մասին գրված է Պրեգոմեշի մամուլի հաղորդագրությունում:
Շաբաթներ առաջ «Սիրուշո Փրոդաքշընը» հայտարարել էր երգչուհու եւ PicsArt հավելվածի համագործակցության մասին: