ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ. ԴԱՍԱԿԱՆ ԽԼՈՑԻ. ԿԱՄ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Օրերս, «Ով է ուզում դառնալ ավտոշուկայի թիվ մեկ մոնոպոլիստը» վերատառությամբ ընդգրկուն ռեպորտաժում անդրադարձել էինք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված ավտոշուկաների մասին նոր կարգին։ Ինչ խոսք, առաջին հայացքից նոր կարգեր ասվածի տակ փորձ է արվում ֆոն տեղծել իբրեւ թե հայրենի կառավարությունը միտված է նորարությունների ճանապարհով գնալուն, մինչդեռ էրեբունի թաղամասի վերջնահատվածում գործող ավտոշուկայում, ուր արդեն նշել էինք, որ 30 տարի շարունակ ներդրումներ են կատարել եւ շարունակում են կատարել գործարարներ Շահեն եւ Նաիրա Ավետիսյանները, արդեն իսկ տեսանելի են իրականացված այդ ներդրումների արդյունքները:
Քանի որ շուկայում առկա բարեկեցիկ պայմաններն ու հնարավորությունները եւս մեկ անգամ վկայում են այն մասին , որ օրվա իշխանականների առաջ քաշած թեզը՝ ըստ էության հարմարեցվում է կոնկրետ մեծ ախորժականեր ունեցող իքս գործարարի համար, ով քնից արթնացել ու որոշել է օդից այսպես ասած շուկայի տեր դառնալ:
Եւ մեկ անգամ հիշեցնենք , որ ըստ կառավարության շրջանառության մեջ դրված փոփոխությունների՝ ավտոմեքենաների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քմ, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քմ: Ավելին ավտոշուկան պետք է կահավորվի տեսախցիկներով: Շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար ավտոմեքենաների պետական հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով: Նաեւ տարածք պետք է հատկացվի մեքենաների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար, տրանսպորտային միջոցների ներմուծման եւ արտահանման գործընթացը կազմակերպող պետական եւ ոչ պետական մարմինների համար անհրաժեշտ ձեւակերպումները տեղում իրականացնելու նպատակով: Լրագրողական հետաքննության շրջանակներում մենք փորձեցինք տեղում առավել մանրազնին ծանոթանալ գործող շուկայի պայմաններին՝ եւս մեկ անգամ գալով այն եզրահանգամնաը, որ այն ինչի մասին բարձրաձայնում են իշխանականները, այդ բոլոր հնարավորություններն ու միջոցները շուկայում արդեն իսկ առկա են:
Newsmedia.am-ի նկարահանող խումբը տեղում ծանոթացավ շուկայի պայմաններին, որտեղ ցանկության դեպքում ամբողջությամբ կարելի ներառել կառավարության պատկերացրած չափորոշիչների փաթեթը։ Նախ նշենք, որ առկա է համապատասախան տարածք՝եվրոպական չափորոշոիչներին համապատասխան, ուր կարող են հավուր պատշաճի իրենց աշխատանք կազմակերպել, այն բոլոր կազմակերպությունները, որոնց մասին բարձրաձայբնում էր նույն կառավարության ներկայացուցիչը,
Եւ թե ինչումն է խնդիրը, որ կառավարությունը փորձում է արհեստականորեն խոչընդոտներ ստեղծել տարիներ շարունակ գործող ավտոշուկայի համար, եւ պատրաստվում հավելյալ միջոցներ ուղղել նոր ավտոշուկա կահավորելու գործում, փորձեցինք այս եւ այլ հարցերի պատասխանները առավել հանագմանալից ստանալ ավտոշուկայի սեփականատեր, գործարար Նաիրա Ավետիսյանից։
Ուշագրավ մանրամասները՝
NewsMedia.am-ի Տեսանյութում: