Սկսել են ակտիվորեն մաքրել Ստեփանակերտի ապաստարանները. ի՞նչ է սպասվում
Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան էջում կատարած գրառումից հետո, որտեղ վերջինս նշել էր, թե հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ, այսօր սկսել են մաքրել Ստեփանակերտի ապաստարանները: «Իրավունքի» աչքից չվրիպեց նաեւ այն, որ Արցախ-Սյունիք ճանապարհին այսօր սովորականից շատ էին ռուսական զինված մեքենաները: Այս ամենը պարզապես համընկնում է, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: