Սկսվել է «Հաց բերողի» դիակի դատաբժշկական փորձաքննությունը
Քիչ առաջ սկսվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը: Այս մասին տեղեկացրել է Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Նրա խոսքով՝ փորձաքննությանը միջազգային փորձագետներ չեն մասնակցում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով բողոքի ակցիաներ նախաձեռնած Շահեն Հարությունյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում հայնտել էր, որ լուծվել է միջազգային դատաբժշկին Հայաստան հրավիրելու հարցը, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ միջազգային փորձագետ չի գալու, իսկ Արթուր Սարգսյանի մարմինը 48 ժամից ավելի պահելու դեպքում հնարավոր է նորմալ արդյունքներ չարձանագրվեն:
