Սլովակ փորձագետի կարծիքը՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
Shabat.am-ը գրում է.Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել փողոցի բանուկ մասում: Այս մասին այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Սլովակիայի դատական փորձագիտական ինստիտուտի ղեկավար Գուստավ Կասանիցկին, որի ղեկավարությամբ կատարվել է վթարի անկախ մոդելավորում։
Նրա խոսքով` իրենք կատարել են մոդելավորում` հիմք դնելով քննիչի արձանագրած հետքերը, լուսանկարներում տեսանելի հետքերը և մեքենաների դեֆորմացիները:
«Հաստատ է այն, որ բախումը եղել է փողոցի ծայրում, բայց ոչ մի դեպքում չէր կարող լինել փողոցից դուրս` կողնակում»,- ասաց դատաավտոտեխնիկ-փորձագետը։
Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է նաև որոշել Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
