Սմբատյանը և Վրաստանի ՊՆ ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը»,– ասված է հաղորդագրության մեջ։