Սոչիի հայ համայնքը՝ ակտիվություն է ցուցաբերում ամենուր
Սոչիի հայ համայնքը քաղաքի ամենամեծ էթնիկական փոքրամասնությունն է, որը առանցքային դերակատարություն ունի ծովափնյա հանգստավայրի սոցիալ-քաղաքական կյանքում:
Պաշտոնական տվյալների համաձայն ՝ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում 150 հազար հայ է ապրում:
Սոչիում Հայերի միության նախագահ Հմայակ Ուստյանը Fnews.am–ի հետ զրույցում անդրադառնալով համայնքի դերի, հայերի կյանքի և քաղաքի զարգացման խնդիրների մասին, նկատեց որ քաղաքում հայերը մշտապես ակտիվ են եղել բոլոր տարիբերին, կարողացել են իրենց լավագույնս դրսեւորել ամենատարբեր ոլորտներում, եւ ամենակարեւորը իրենց մեծ ավանդն են ունեցել քաղաքի զարգացման ու առաջխաղացման գործում:
Խոսելով ամենակարեւորներից մեկի՝ապագա սերնդի հայցեի դաստաիարակության գործին, պարոն Ուստյանը տեղեկացրեց, որ Սոչիում կա մի քանի կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու: Վերջերս մի քանի դասախոս են ժամանել նաեւ Հայաստանից։ Նրանք այստեղ անցկացրել են որակավորման բարձրացման դասընթացներ: շ
Վերջինիս փոխանցմամբ, երեխաները առհասարակ 5-6 տարեկանից ուսումնասիրում են մշակույթ, պարարվեստ, եւ լեզու: Կա ավելի քան 20 խումբ, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ դասախոսներ Հայաստանից և Ղարաբաղից, ինչպես նաև տեղի մասնգետներ: Նրանց մի մասն ուսումնասիրում է համշենահայերի ենթամշակույթի առանձնահատկությունները:Հարցին, թե որքանով են ակտիվ Սոչի հայերը ներքաղաքական գործընթացենում, Հ. Ուստյանը նշեց, որ, քաղաքում ոչ մի մեծ միջոցառում, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավները, չեն անցնում առանց հայերի մասնակցության:
Քաղաքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններում, մենք առաջատար տեղ ենք զբաղեցնում:
Այս եւ այլ հարցերի, ինչպես նաեւ պարոն Ուստյանի ակունքների մասին՝առաջարկվող տեսանյութում: