Սոչիի հայերի միությունը Արցախին կտրամադրի ավելի քան 15 УАЗ ամենագնաց
Ապրիլի 9ին Սոչիիում կայացավ ՛՛Ռուսաստանի հայերի միության՛՛ հասարակական կազմակերպության արտահերթ նիստը ՝Սոչիի հայ գործարարների մասնակցությամբ:
Սոչիի ՌՀՄ-ի նախագահ Հմայակ Ուստյանը ներկաների համար ընթերցեց Հայաստանի Սփյուռքի նախարարության կոչը համայն հայությանը և Սփյուռքի գաղթօջախներին՝ Լեռնային Ղարաբաղին օգնություն ցուցաբերելու մասին:
Նախարարությունը կոչով դիմել էր հայրենիքից դուրս ապրող հայերին հասցեական օգնություն ցուցաբերել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը և բանակին: Խորհրդակցության ընթացքում որոշվեց հասցեական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի ապրիլյան 4-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին և ԼՂՀ բանակին::
Սոչիի հայերն անմիջապես արձագանքեցին կոչին և արտահերթ նիստից անմիջապես հետո սկսվեց դրամահավաքը, որը կավարտվի շաբաթվա վերջին: Հավաքված գումարները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի համար УАЗ ամենագնաց մեքենաներ գնելու համար, որի կազմակերպչական աշխատանքներով կզբաղվեն գործարարները:
Ինչպես Armweeklynews.am կայքին հեռախոսով Սոչիից տեղեկացրեց lazur Beach hotel-ի սեփականատեր, գործարար, Սոչիի ՌՀՄ-ի խորհրդի անդամ Թումաս Վարդանյանը, հանգանակության ընթացքը վկայում է, որ ամենագնացների քանակը կարող է ավելին լինել, քան՝ 15-ը:
