Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը և այլ աստղեր` մի բեմում
Փետրվարի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Parsadena Civic թատրոնում համերգային ծրագրով հանդես կգան Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Անդրեն և Արսեն Սաֆարյանը: Համերգի խորագիրն է «Ես սիրում եմ քեզ»: «Քանի որ ԱՄՆ-ում սիրահարները Վալենտինի օրն են նշում, որոշեցինք սիրո բոլոր դրսևոումներին անդրադառնալ. սեր առ հայրենիք, ընտանիք, հավատք, ընկերություն… Չէ՞ որ մենք ևս ոչ միայն կոլեգաներ ենք, այլև ընկերներ: Համերգի շրջանակներում կանդրադառնանք նաև Եղեռնի 100-րդ տարելիցին»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգչուհի Սոֆի Մխեյանը:
Համերգային այս նույն ծրագիրը, հնարավոր է, ներկայացնեն նաև Հայաստանում և Ռուսաստանի դաշնությունում: Բայց դա ժամանակը ցույց կտա: Ի դեպ, երգչուհին բավական նորություններ ունի, ներկայացնելու գործեր: Սակայն վերջին օրերի իրադարձությունները նրան «թելադրեցին» լռել:
Շարունակությունը` այստեղ: