Սոնա Շահգելդյանը՝ հարսի զգեստով
Հայկական շոու-բիզնեսի ամենաանկեղծ երգչուհին՝ Սոնա Շահգելդյանն այն հայտնիներից է, ով չի հանդուրժում անարդարություն, միշտ խոսում է կենդանիների խնամքի, նրանց հանդեպ ուշադրության մասին, երկրպագուների հետ մծտապես կիսվում է աշխատանքային առօրյայով:
Երգչուհին նոր անակնկալ ունի իր երկրպագուների համար։ Այս մասին տեղեկանում են Սոնայի հերթական հրապարակումից։
Իր Instagram-ում երգչուհին նոր ֆոտոշարք է իրականացրել, որում ներկայացել է հարսի, ճերմակ զգետով։
Երգչուհին վառ դիմահարդարմամբ է, իսկ կերպարն ամբողջացնում են հարսի քողն ու շքեղ ծաղկեփունջը։
Ֆոտոշարքին կից նա գրել է․ «Շուտով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոնա Շահգելդյանը Facebook-ի իր էջում զվարճալի լուսանկար էր հրապարակել, որում դեմքն ամբողջովին ներկված էր սեւ ներկով: Լուսանկարին կից արված գրառումից է էլ պարզ էր դառնում, որ Սոնան այդ տեսքով ներխուժել էր իր ընկերներից մեկի տուն:
Սոնան զվարճալի լուսանկարին կից գրել է. «ԱԱԾ -ից ընտիր ներխուժել ենք Գայանե Ավետիսյանենց տուն)) Շարունակելի...»: