Սոնա Շահգելդյանը՝ իր հղի լինելու մասին
Այսօր համացանցում լուրեր են տարածվել, որ երգչուհին արդեն բալիկի է սպասում։ Խոսակցությունների իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը խոսեց Սոնայի հետ։ «Նման բան չկա։ Եթե հետագայում նման բան լինի, բոլորն էլ կիմանան, դա հրաշք երևույթ է»,-նշեց Սոնան։
Երգչուհին նշեց, որ ինչպես բոլոր նորմալ կանայք, ինքն էլ ունի մայրանալու ցանկություն, սակայն ինքն ու ամուսինը չեն շտապում։ «Դա պլանավորելով չէ։ Եթե կա ընտանիք, նաև երեխա պետք է լինի, սակայն ամեն ինչ լինում է Աստծո կամոք։ Թաքցնելու ոչինչ չունեմ, երբ մի բան լինի, կասեմ»,- եզրափակեց նա։
Ի դեպ, Սոնան մայրիկի և մորաքրոջ հետ այս օրերին հանգստանում է Դիլիջանում։
BlogNews.am