Սոնա Շահգելդյանը` իր հղիության մասին
Համացանցում լուր էր տարածվել այն մասին, որ Սոնա Շահգելդյանը հղի է: Ըստ ասեկոսեների` Սոնայի կազմվածքը փոխվել է, դիմագծերն էլ կանացի և նուրբ են դարձել:Asekose.am-ի թղթակիցը կապ հաատատեց Սոնայի հետ` պարզելու համար` արդյո՞ք լուրը համապատասխանում է իրականությանը.
«Ես չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ իմ անձնականի հետ կապված: Ամեն մարդ ունի իր անձնական կանքը, և դա ոչ ոքի չի վերաբերվում: Ասեմ, որ ես միշտ էլ գեղեցիկ կազմվածք և նուրբ դիմագծեր եմ ունեցել, իսկ ինչ վերաբերվում է իմ հղիությանը` ես չեմ հաստատում և չեմ էլ հերքում լուրը. չեմ ուզում ոչինչ մեկնաբանել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Հեղինակ` Անի Հարությունյան