Նախօրին Սոթքում ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա Արծվիկ Գևորգյանի 1,5-ամյա տղա երեխան «մահամերձ է», քանի որ ընտանիքը չի կարողանում ջեռուցել տունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 25-ամյա Արծվիկի սկեսուրը՝ տիկին Լենան: Ժամանակին Կիրովաբադից Հայաստան տեղափոխված 31-ամյա Արտյոմ Օսիպովի ու նրա 25-ամյա կնոջ Արծվիկ Գևորգյանի ընտանիքը վարձով է ապրում, քանի որ տուն չունի: Երիտասարդ ընտանիքը 5 և 1,5 տարեկան 2 որդի ունի: Ամուսինները աշխատանք չունեն: Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում դեկտեմբերի 21-ին ամուսինն ու հարևանները կանխել են 25-ամյա կնոջ` Ա.Գ-ի ինքնասպանությունը՝ կախվելու միջոցով։ Սկեսուրը Tert.am-ին պատմեց, որ ամուսինը գնացել է ցախ հավաքելու, եկել, տեսել է կինը սեղանին գրություն է թողել: