Սովետի բարքերից բողոքողների՛ն...
Սովետի բարքերից բողոքողների՛ն, ամենինչում կար համ ու հոտ, կար կին ու տղամարդ, կար արվեստ ու արվեստագետ, կար իշխանություն, ում ժողովուրդը հավատում էր, իշխանություն, որ առանց թիկնապահի էր քայլում, իշխանություն, որ աշխատանքով էին վաստակում պաշտոնը, անցնելով համապատասխան աստիճաններ, իշխանություն, որը միշտ հասանելի էր և այլասերված չէր, կար երկիր, որտեղ ամեն ինչը հանրային էր, կար դպրոց, որտեղ կար մեծ հարգանք՝ ուսուցիչ֊ծնող֊ աշակերտ հարաբերությունում, կար ընտանիքի մոդել, կարգ ու կանոն, կար մաքուր քաղաք իր մաքուր ուղեղ ունեցող բնակիչներով։
Մի խոսքով կարոտում եմ այն մաքրությանը, որ երբեմնի ունեցել ենք։
Ցավում եմ, որ Անկախ Հայաստանում ունենք խոշոր ձեռքբերումներ՝ 9500 զոհված, 10600 վիրավոր տղաներ և նրանց անտարբերության մատնված ընտանիքներ, հանրային ունեցվածքի զավթում և իրար մեջ կիսած իշխանություն, որ 30 տարի էտապային փոխանցվում է, ունենք այլասերված սերունդ, ընտանիքի խախտված մոդել, դեպի անգրագիտություն գնացող , սեռափոխված սերունդ, զարգացած արդյեւնաբերական երկրից առևտրա֊ ռեստորանային որակի հասած, հարուստ ու աղքատ՝ մուրացկանության հասած, իշխանութան կողմից թալանված ժողովրդով երկիր։
Միայն կասեմ, ախ, իմ Հայոց երկիր, հիմա հողդ ու երկինքդ մռնչում են այսքան այլասերում տեսնելիս։
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ