ՍՈՎԵՏԻՑ ԵԿԱԾ ԲԱՐՔԵՐ՝ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏՈՒՄ
Փաստորեն նախորդ դարի ու կարգի ներկայացուցիչ եմ, ում ընտանիքը միշտ ապրել է ազնիվ իր իսկ աշխատանքի վաստակով ու պատվով: Երբ դպրոցական էինք, շրջանավարտների մեծ մասի մասնագիտական ուղղվածությունը ընտրում էին ծնողները, բնականաբար մտածելով ավարտելուց հետո որ մասնագիտությամբ աշխատելը փողոտ կլիներ: Բնականաբար առաջին հորիզոնականում համալսարանի իրավաբանական ֆակուլտետն էր, անգրագետները ընդունվում էին փողով, հետո հազարապատիկը հետ բերելու ակնկալիքով՝ հանցագործներին գումարի դիմաց ազատում էին, իսկ անմեղների գլխին սարքում ու տարիներով փակում բանտում: 2-րդ հորիզոնականում բժշկականն էր, սակայն կուզեմ, որ այն իրական բժիշկներին չնեղացնեմ, նրանք հոգով են բժիշկ ծվել, հետո ժողն ու գյուղը, ամենազնիվները գնում էին կամ պոլիտեղ կամ մանկավարժական:
Մեծերը միշտ ասում էին՝ մենակ միլիցու ու բժիշկի դուռ չնկնես ու ասեմ, որ բան չի փոխվել: Օրենքի դաշտում անօրինություն է, դե հիվանդանոցում էլ ,եթե բժշկի չէ, այլ ղասաբի ձեռք ես ընկել, ավելի լավ է միանգամից գերեզմանոցում տեղ վերցնես: Փոխվեց իրավիճակ, հավատացի, անկեղծ հավատացի, որ գալիս են արդարները: Ինֆորմացիայի դարաշրջան, աղբյուրները շատ են, չես հասցնում հավատդ ավարտին հասցնել, ամեն օր մի սենսացիոն լուր շանթահարում է ժողովրդին: Երկու օր է աղմկահարույց տեսանյութը, որը ցնցել է ողջ համացանցը, որտեղ և փաստեր են և անուններ, սարսափում ես իրականությունը մեկ անգաՄ ԱՎԵԼ ՏԵՍՆԵԼԻՍ, և ամենաահավորը, նյութի տակ կարդում ես մեկնաբանություններ, որոնցով քննադատում են լրագրողին, ԱԶՆԻՎ ԼՐԱԳՐՈՂԻՆ, որն ի դեպ դեֆիցիդ է մեր իրականությունում, համարելով, որ վայիս է եղել այդ հանցագործների հացին: Այսինքն խաբեությամբ, օրենքը չարաշահելով և օգտագործելով պաշտոնական դիրքը, կուտակել հարստություն, ունենալ աշխատանք ղեկավար պաշտոնում, մեկ ուրիշ մարդու ու նրա ընտանիքի կյանքի հաշվին, չկրել պատասխանատվություն, նորմալ է, ուղղակի ահավոր է, ահավոր;
Այո, մեր երկրում ազնիվ մարդն ապահովագրված չէ, ամեն վայրկյան նրա հետ կարող է դժբախտ պատահար լինել, օրենքի դաշտում հանցագործ կադրեր են՝ Մանվել Գրիգորյան տեսակի պակաս չունենք: Ամենաահավորը, որ այս ամենից շոկային վիճակում ես, մտահոգվում ես ստեղծված իրավիճակից, ուզում ես հավատալ, որ հեսա ազնվությունն ու արդարությունը կհաղթի, մեկ էլ կարդում ես ԱԺ նախագահ՝ Արարատ Միրզոյանի իր ծննդյան հետ կապված լուրերի նկատմամբ մեկնաբանությունը, որ պատրաստվում է դատի տալ նյութն հրապարակայնացնող լրագրողին և այն օբյեկտի տնօրինությանը, որտեղ հաց է կիսել; Տեսնես, մեկը չկա, որ ասի.- տղա ջան հացը չեն ուրանա, մեկ, հետո անձնական կենցաղային հարցերն այդքան չեն հանրայնացի, զբաղվեք երկրի բարգավաճմամբ և հանցագործների վերացմամբ, այսօր մեր երկիրը ծաղկելու և ոչ սևանալու կարիք ունի: Քնելուց առաջ խորհեք,արեք ձեր աշխատանքը պատվով, ոչ թե մտածեք քյարս ո՞րն է որ: Բոլորիս տեղը երկու քառակուսի մետրն է, գոնե անեծքով չենք գնա: Հիշեք, հայրերի փոխարեն, միշտ զավակներն են պատասխան տալիս:
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
