Սպանության հետքերով. հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլի» նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հետախուզում է հայտարարվել Երեւան քաղաքի բնակիչ Արմեն Ս.-ի նկատմամբ, ով հանցագործ աշխարհում ավելի շատ հայտնի է «Սիցիլ» մականվամբ:
shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը կալանքի որոշում կայացնի «Սիցիլի» նկատմամբ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարել նաեւ ոստիկանության Էրեբունու բաժինը:
Աղբյուրի տեղեկութուններով, դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը: «Սիցիլը» կասկածվում է հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու մեջ:
Ավելի հաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ժամը 22:00-ի սահմաններում Երկաթուղայինների 2-րդ փողոցի 5-րդ տան դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ 40-ամյա Արմեն Ս.-ն իր մոտ պահվող ատրճանակից կրակել էր Երկաթուղայինների 4-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 43-ամյա Արեգ Սիմոնյանի կրծքավանդակին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում