Սպանության մեջ մեղադրվողը սպառնաց ինքնասպան լինել և դիմում գրել Նախագահին
«Եզո» անվանելու համար հարևանին սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուրն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, դատապարտվելու դեպքում էլ՝ սպառնում է ինքնասպան լինել: Այդ մասին գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց ամբաստանյալը՝ հանդես գալով պաշտպանական ճառով:
Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ դիմում կգրի երկրի Նախագահին:
Գործով նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ամբաստանյալի այս հայտարարությունը գնահատեց որպես դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ՝ հավելելով, որ դատարանը ենթարկվում է միայն օրենքներին:
Տուժող Անդրանիկի իրավահաջորդ ճանաչված նրա քույրն օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և դիմելով ամբաստանյալին՝ ասաց, որ եղբայրն այլևս չկա, ամբաստանյալն ինչ ուզի կարող է ասել, սակայն սպանությունը ոչ մի արդարացում չունի:
մանրամասները՝pastinfo.am-ում: