Սպանության փորձ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սպանության փորձ է գրանցվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության մեջ մեղավոր ճանաչված և 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել մի կալանավորի:
Դատապարտյալին հաջողվել է կալանավորի խուց ներխուժել այն բանից հետո, երբ ևս 2 այլ դատապարտված անձանց օգնությամբ ՔԿՀ-ի աշխատակցի գրպանից դուրս են բերել կալանավորի խցի դռան բալանիները, որից հետո էլ բացել է խցի դուռը, իսկ ներս մտնելուց հետո հարվածներ է հասցրել կալանավորի մարմնի տարբեր մասերին:
Հնարավոր դժբախտ ելքով ավարտը կանխվել է ՔԿՀ-ի աշխատակցի և այլ դատապարտյալների միջամտության արդյունքում:
