Սպանություն Արարատի մարզի «VARDA» գիշերային ակումբում. 28-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է մայրուղում
Այսօր՝ օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի «VARDA» գիշերային ակումբի հարևանությամբ՝ դիմացի մայթում, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Արթուր Սահակյանն էր, ով մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Պարզվել է նաև, որ Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը՝ դանակահարված վիճակում: Ոստիկաններն ու քնիչները նշված ճանապարհին գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 01 MM 055 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին և ուղևորի նստատեղին կան արնանման հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Խ. Արոյանին, ով նշված գիշերային ակումբն աշխատացնողն է, սակայն հարևանությամբ բնակվողներն էլ ասում էին, որ նա տերն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև արյունոտված մայկա: Ըստ տեղեկությունների` սպանվածը նախկինում եղել է դատապարտված:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում