Սպանություն Կապանում. հարուցվել է քրեական գործ
2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվե, որ Կապան քաղաքի Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում դի կա:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Կապան քաղաքի 29-ամյա բնակիչ է:
Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է երկու հատ կրակված պարկուճ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատամանրաթելային, դատակենսաբանական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանն էր, որ աշխատում էր խանութում: