Սպանություն Լոռու մարզում. 16-ամյա տղան մահացել է որովայնի մասում ստացած դանակի հարվածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին Ստեփանավանի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բժշիկների հերթապահ խումբը կանչով մեկնել է քաղաքին հարակից Կուրթան գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 16-ամյա Վարդան Գևորգյանին, ով, ցավոք, ճանապարհին մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով` երեխան մահացել է որովայնի մասում ստացած սուր, կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և չի բացառվում, որ քրեական գործ կհարուցվի`ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները ու ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած երեխան Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանի ազգականն էր և, ըստ տեղեկությունների, երեխան դանակահարվել է կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
մանրամասն՝այստեղ: