ՍՊԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻԱԿԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երեւանի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։ Օրը ցերեկով սպանել են մի քաղաքացու։
Նախնական վարկածով՝ հենց գլխի հատվածում է եղել կրակոցը։
Մեր թղթակիցը տեսել է այն պարկուճը, որի գնդակից մահացել է քաղաքացին, դա ատրճանակի պարկուճ է։ Ենթադրվում է, որ կրակոցը եղել է ատրճանակից։
Քիչ առաջ սպանվածի դիակն արդեն շտապօգնության մեքենայով տեղափոխել են, սակայն ոստիկանությունը տեղում զննություն է անում։ Տարածքում կան նաև երկու մեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով։
