Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը. կա երկու զոհ, մեկ վիրավոր.
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում հնչած կրակոցների արդյունքում զոհվել է համայնքային ոստիկաններից մեկը:
Կա նաեւ մեկ վիրավոր, ում կյանքի համար այս պահին պայքարում են
