Սպառողներն այլևս ստիպված չեն լինի ամսական վճարել գազի ներտնային սպասարկման գումար
«Առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից: Խոսքը գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարիներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապետյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին: Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, և հայ սպառողներն այլևս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայության համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: