Սպարտակը բարձրացրել է Մովսիսյանի աշխատավարձը
Armsport.am-ի տղեկացմամբ՝ Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարությունը զգալիորեն բարելավել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի նոր պայմանագրի պայմանները։ Համաձայն «Известия» պարբերականի հայ ֆուտբոլիստի աշխատավարձը բարձրացրել են մինչեւ 3,5 մլն եվրո։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ շաբաթվա վերջում երկարաձգել էր պայմանագիրը ակումբի հետ ավելի լավ պայմաններով։ Նոր համաձայնագիրը կնքվել է «4+1» սխեմայով եւ կգործի մինչեւ 2019 թ.-ը։
Պարբերականի տեղեկությունների համաձայն Մովսիսյանի պայմանագրում նաեւ նշվել 1,5 մլն եվրոյի չափով բոնուսների մասին, որը հարձակվողը կստանա «գոլ +փոխանցում» սխեմայով 20 միավոր վաստակելու դեպքում։
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» էր տեղափոխվել «Կրասնոդարից» 2012 թ. վերջում։ Ակումբի կազմում հայ հարձակվողն անցկացրել է 46 հանդիպում, խփել 23 գնդակ եւ կատարել 5 գոլային փոխանցում։