Սպարտակը Գերմանիա է մեկնել առանց հայ ֆուտբոլիստների
Մոսկվայի «Սպարտակը» հունիսի 23-ին մեկնել է Գերմանիա, որտեղ կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի հետ չեն մեկնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:
Օզբիլիսը խաչաձեւ կապանների վնասվածքի պատճառով կբացակայի առնվազն 6 ամիս, իսկ Մովսիսյանը թիմին կմիանա հունիսի 26-ին:
«Ապարտակը» Գերմանիայում կմնա մինչեւ հունիսի 29-ը, որտեղից հավաքը կշարունակի Շվեյցարիայում: