«Սպարտակը» վաճառքի է հանել Մովսիսյանի և Օզբիլիսի տրանսֆերները
Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նախագահ և հիմնական բաժնետեր Լեոնիդ Ֆեդինը հանձնարարական է տվել ակումբի ղեկավարությանը նոր ակումբներ փնտրել հայազգի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի համար: Հայտնվում է, որ այսուհետ «Սպարտակը» բաց է հայազգի ֆուտբոլիստների տրանսֆերների մասով առաջարկների համար: