Սպասենք մի ցավալի միջադեպի՞, որ մոտոցիկլ-տրիցիկլ-կվադրոցիկլիստների երթևեկությունը սահմանափակենք
Երևանի փողոցներում` հատկապես շաբաթ-կիրակի, նաև երեկոյան ժամերին իրենց <<վարպետությունը>>, արագ քշելու ունակություններն են ցույց տալիս մոտոցիկլ-տրիցիկլ-կվադրոցիկլիստները: Սլանում են մեծ արագությամբ, մեծ աղմուկով, մարդաշատ փողոցներով, վտանգավոր տրյուկներով, հնարավոր վթարային իրավիճակներով:
Հասկանում եմ, կենսամակարդակն է բարձրացել, այդ տրանսպորտի միջոցների սիրահարների թվաքանակն է ավելացել, նրանք բնականաբար վարելու իրավունք ունեն, բայց ինչ?...Սպասենք մի ցավալի միջադեպի՞, մի դժբախտությա՞ն, որպեսզի նոր սահամանափակումներ դնենք…
Ինձ թվում է հիմքը հենց հիմա է պետք դնել, անհապաղ ու հետևողական…Հետո արդեն ուշ կլինի…
Գուցե նաև քաղաքապետարանը, մասնավոր ձեռներեցները մտածեն քաղաքամերձ վայրերում նման ավտոդրոմներ, համապատասխան հատուկ տարածքներ ստեղծեն:
Իհարկե վճարովի…Ու իմ կարծիքով արագ ծախսը կհանեն, որովհետև գնալով շատանում են մեքենաները, մոտիցիկլները, աճում է այդ տրանսպորտային միջոցները էքստրեմալ իրավիճակում վարելու սիրահարների թիվը: Իմ կարծիքով խնդիրն արդեն հասունացել է և լուծում է պահանջում…