«Սպասեք եւ կտեսնեք». Արփինե Հովհաննիսյանն՝ իր պորտֆելը ՀՅԴ-ին զիջելու մասին
Պաշտոնների փոփոխության հարցերը լրագրողների որոշելով չեն լուծվում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով լուրերին, որ ՀՅԴ-ն կոալիցիայի շրջանակում ցանկանում է նաեւ արդարադատության նախարարի պորտֆելը, նկատել է.
«Ես ընդամենն ուզում եմ ասել՝ լրատվամիջոցները գրում են, մեկնաբանում են, սակայն որոշումները կայացվում են ոչ լրատվամիջոցների գրելով կամ ձեռամբ»,- ասել է նախարարը։
Հարցին՝ ճի՞շտ են այն լուրերը, որ այդ նախարարության պորտֆելը ՀՅԴ-ին չզիջելու առանցքային պատճառներից մեկն էլ հենց իր անձով է պայմանավորված, ասաց․ «Սպասեք եւ կտեսնեք»։