«Սպայկա»-ի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. 24news.am
Քիչ առաջ «Սպայկա»-ի՝ ցույցը համակարգող աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ «Սպայկա»-ի աշխատակից, ցուցարար՝ Գարիկ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական» հիվանդանոց։
24News-ը փորձում է ճշտել լուրի իսկությունը, ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանների և «Սպայկա»-ի աշխատակիցների միջև հրմշտոց է եղել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են Դավիթ Ղազարյանին մեքենայով տեղափոխել կալանավայր: Բողոքի ակցիա մասնակիցները փակել են մեքենայի ճանապարհը։
Ակցիայի մասնակիցներից ոմանք պառկել են մեքենայի դիմաց՝ խոչընդոտելով նրա ընթացքը: Սակայն 15-20 րոպե դիմադրությունից հետո մեքենան դուրս է եկել դատարանի բակից և ընթացել Տիգրան Մեծի պողոտայի ուղղությամբ։
Ոստիկանությունից քիչ առաջ 24News-ին նաև հայտնել են, որ բերման ենթարկվածներ չկան։
