Սպիտակ քաղաքում «Մոսկվիչը» 17-ամյա տղայի է վրաերթի ենթարկել
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.40-ի սահմաններում, 1983 թ. ծնված Արմեն Ա.-ի վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի 15 հասցեի մոտ՝ եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Արսեն Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նյութերով զբաղվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչության Սպիտակի քննչական բաժինը: