Սպիտակ տուն. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ուկրաինայի պարտության ռիսկը
«Մեծ է ռիսկը, որ Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում»,- ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին լրատվամիջոցներին՝ մեկնաբանելով Կիևի ֆինանսավորման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի որոշման բացակայությունը:
Սպիտակ տունը մերժել է ԱՄՆ հարավային սահմանների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու հանրապետականների պահանջները, որոնք առաջադրվել են որպես Կիևին օգնությունը շարունակելու պայման։ Դրանով Բայդենը փորձում է բարձր պահել ներգաղթյալների շրջանակներում իր վարկանիշը: Փոխարենը, հանրապետականները հրաժարվում են հաստատել Ուկրաինակին ֆինանսավորելու որոշումը: Ահա, թե ինչւց է կախված ազգերի ճակատագրերը` Բայդենի վարկանիշի վրա դա կազմի՞, թե` ոչ:
Ջոն Քիրբին նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի թելադրի զինադադարի պայմանները և Կիևին իրավունք է վերապահում որոշել հակամարտությունը դադարեցնելու պարամետրերը: «Մենք հաստատ չենք պատրաստվում թելադրել այդ պայմանները»,- ասել է նա։ Ֆինանսավորման ձախողման ֆոնին, սա նման է ուղիղ հրահանգի` գլխներիդ ճարը տեսեք: