Սպիտակ Տունն անդրադարձել է Թրամփի՝ ներմուծման զանգվածային մաքսատուրքեր սահմանելու որոշմանը

Սպիտակ տունը գնահատել է լայնածավալ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ ներմուծման զանգվածային մաքսատուրքեր սահմանելու որոշումը խելահեղ չէ, քանի որ նման քաղաքականությունը հաջողությամբ իրականացվել է ամերիկյան իշխանությունների կողմից երկար ժամանակ: Այդ մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քեւին Հասեթը:
Հասեթը հավելել է, որ պետության ղեկավարից է կախված՝ արդյոք Վաշինգտոնը փոփոխություններ կկատարի ձեռնարկված միջոցառումներում։ Միևնույն ժամանակ, պաշտոնյան խոստովանել է, որ եթե ԱՄՆ-ի առևտրային գործընկերները, մասնավորապես Եվրամիությունը, դիմեն Թրամփին՝ տուրքերի հարցի շուրջ բանակցությունների համար, ապա Սպիտակ տան ղեկավարը «իհարկե կլսի»։